Դիզայներները հակավիրուսային կոստյում են հորինել, որով կարել է սեքսով զբաղվել: Բացի այդ, դրանով հնարավոր է էլեկտրոնային ծխախոտ ծխել եւ հաղորդակցվել առանց հեռավորության պահպանման: Իր կոնցեպտի մասին Futurism կայքին պատմել է Production Club ընկերությունը:

Ըստ դիզայներների` կոստյումը թույլ կտա բոլոր  մասայական միջոցառումները նույնքան անվտանգ դարձնել, որքան կորոնավիրուսի համավարակից առաջ էր: Պաշտպանիչ կոստյումը շնչառության համար սաղավարտով տիեզերական սկաֆանդր է հիշեցնում, բայց, ի տարբերություն տիեզերագնացների համար գոյություն ունեցող կոստյումներից, Micrashell կոնցեպտը հարմար է կրելու համարլ արագորեն բացվում եւ ախտահանվում է:

Ընկերությունն իր գաղափարն «անհատական պաշտպանիչ միջոցների դիզայնի կոնցեպտ է անվանում, որը շփում է ապահովում մարդկանց միջեւ զանգվածային հանդիպումների ժամանակ»: Կոստյումը, որը ծածկում է մարմնի միայն վերին երրորդ հատվածը, պատրաստված է դիմացկուն գործվածքից: Օդի ֆիլտրման համար նախատեսված սաղավարտը թափանցիկ էկրան ունի լավ տեսանելիության համար, հագեցած է անլար ձայնային կապով, տեսախցիկով եւ, իհարկե, սմարթֆոնի համար հավելվածով:

Ամբողջ զգեստի երկայնքով տեղադրված լուսադիոդները կարող են ցույց տալ օգտվողի տրամադրությունը կամ հաղորդագրություններ փոխանցել: «Օրինակ, ձեր կոստյումի վրա վազող ծիածանը կարող է ուրախություն ցույց տալ, իսկ ստատիկ կարմիր լույսը կարող է ցույց տալ, որ դուք զբաղված եք»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Այս կոստյումով մարդիկ նույնիսկ կարող են խմել եւ ծխել սաղավարտի տակ մշակված հատուկ բեռնիչ խցիկների օգնությամբ: Քանի որ կոստյումը պաշտպանում է մարմնի միայն վերին հատվածը, լուծվում է նաեւ զուգարան գնալու հարցը, հայտնում է HighTech-ը: «Շատ դժվար կլիներ ամեն անգամ հանել այն զուգարան գնալիս»,- պատմել է կոստյումի հեղինակ Միգել Րիսուենյոն: Նույնը վերաբերում է նաեւ սեքսին:

«Մենք նաեւ փորձել ենք այնպես անել, որպեսզի դուք կարողանաք սեքսով զբաղվել, եթե, իհարկե, ուզում եք»,- հավելել է Րիսուենյոն: Ստեղծողների խոսքով` կոստյումում ոչ մի ֆանտաստիկ բան չկա: «Կոստյումի մշակման սկզբունքն այն է, որպեսզի չհագեցնել այն գիտաֆանտաստիկ գործառույթներով, որոնք գոյություն չունեն կամ կխոչընտոդեին դրա իրականացումը: Այսինքն, մենք օգտագործել ենք միայն այն տեխնոլոգիաները, որոնք հասանելի են մեզ համար»,- ասաց Րիսուենյոն: