Հնդկաստանում ոստիկանությունը յուրահատուկ սարք է օգտագործում, որը նախատեսված է կարանտինի խախտողներին բռնելու համար, հայտնում է Fox News-ը:

Հնդկաստանի հյուսիսային Չանդիգախր քաղաքի ոստիկանության բաժինը Twitter-ում սարքը օգտագործելու վարժանքների վերաբերյալ տեսանյութ է տարածել: «Չանդիգարխի ոստիկանական ստորաբաժանումը մշակել է այս եզակի միջոցը՝ բռնելու համար պարետային ռեժիմի խախտողներին եւ հավանական վարակվածներին, ովքեր չեն ցանկանում համագործակցել»,- գրել է քաղաքի ոստիկանապետ Սանջայ Բանիվալը:

Տեսանյութում սպաներից մեկը հանում է ձեռքով կառավարվող երկար մետաղական սարքը եւ այն ամրացնում մարդու մարմնի շուրջը: Այնուհետեւ սպան նրան ուղարկում է բեռնատարի հետեւի կողմը: Սարքը հիշեցնում է ճիրանաձեւ բռնիչ, որը շատերն օգտագործում են աղբի հավաքման համար: