Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտարարել է, որ անզոր է կորոնավիրուսի համաճարակի առաջ, որը խլել է Բրազիլիայի ավելի քան 5000 մարդու կյանք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դե ինչ, ցավակցում եմ: Ես իհարկե Մեսիասն եմ (Բոլսոնարուի երկրորդ անունը, որը պորտուգալերենից թարգմանվում է որպես «մեսիա, փրկիչ»), սակայն հրաշքներ չեմ կարողանում գործել»,-ասել է նա:
Բոլսոնարուն դեմ է հանդես եկել կարանտինային միջոցներին, որոնք ընդունել են տարածաշրջանային իշխանությունները: Նրա խոսքով՝ սահմանափակումները աղետալի հետեւանքներ կունենան երկրի տնտեսության համար, ինչը կհանգեցնի գործազրկության աճին:
«Կլինեն նաեւ մահեր, դա ոչ ոք չի հերքել»,-նշել է նա:





























