Ավստրալիայի իշխանությունները մտադիր են հաջորդ շաբաթ վերացնել երկրի ներսում ուղեւորությունների սահմանափակումները: Միեւնույն ժամանակ, միջազգային ուղեւորություններն արգելված կմնան: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

«Ավստրալիայի հաջողությունը վիրուսի զսպման գործում հնարավորություն է տալիս վերանայել երկրում ներդրված մի շարք սահմանափակումները: Ընդ որում, միջազգային տուրիզմի եւ մասայական սպորտային միջոցառումների վերսկսման մասին դեռ վաղ է խոսել»,- գրում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով վարչապետին:

Միջազգային ուղեւորությունների արգելքի միակ բացառությունը, ամենայն հավանականությամբ, Նոր Զելանդիան կլինի: Ըստ Մորիսոնի` Ավստրալիայի իշխանություններն այժմ «քննարկում են այդ հնարավորությունը»: Հոփկինսի համալսարանի տվյալներով` երկրում կորոնավիրուսով վարակվել է 15 հազար 357 մարդ, իսկ վարակման առաջին դեպքն Ավստրալիայում հայտնաբերվել է հունվարի 25-ին: