Պեկինի քաղաքային կառավարությունն ապրիլի 30-ից կնվազեցնի COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակներին արձագանքման մակարդակը, ինչը կվերացնի կարանտինային պահանջները երկրի` ցածր ռիսկայնությամբ այլ հատվածներից ժամանած քաղաքացիների համար:
Արտակարգ իրավիճակներին արձագանքման մակարդակի նվազեցման մասին Պեկինի որոշումն ընդունվեց այն նույն օրը, երբ Չինաստանը հայտարարեց, որ խորհրդարանը նիստ կանցկացնի մայիսի 22-ին:
Երկրում COVID-19-ով վարակման նոր դեպքերի քանակը կտրուկ նվազել է, եւ խորհրդարանի նիստն ազդարարում է այն մասին, որ Չինաստանի ղեկավարները կարծում են, որ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի:





























