Բրիտանացին, որը թքել է ոստիկանի դեմքին եւ խաբել նրան, որ կորոնավիրուս ունի, 4 ամսվա բանտային ազատազրկման է դատապարտվել։

23-ամյա Կարան Սինգհը իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի երեք կետերով՝ ԱԻՆ աշխատակցի վրա հարձակման, կանեփ պահելու եւ սպառնալից կամ վիրավորական բառեր օգտագործելու կամ վարքագծի համար։

Ոստիկանները Սինգհին կանգնեցրել են Կրոյդոնում եւ նկատել են, որ նրանից կանեփի ուժեղ հոտ է գալիս: Երբ սկսել են խուզարկել մեքենան, Սինգհը փորձել է փախչել: Ըստ հաղորդագրության, մեքենայի խուզարկության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են 10 պարկ կանեփ, եւ Սինգհը խոստովանել է, որ թմրանյութեր է ունեցել անձնական օգտագործման համար: Դրանից հետո տղամարդը դիմադրություն է ցույց տվեց, թքել է ոստիկանի վրա՝ ասելով, որ կորոնավիրուս ունի: Ավելի ուշ նա հայտարարել է, որ դա անելիս «սթրեսի» մեջ է եղել: