Մենք հավաքել ենք կորոնավիրուսի մասին «կրեմլամետ աղբյուրներից ապատեղեկատվության» ավելի քան 400 օրինակ: Այս մասին հայտարարել է East Stratcom Task Force-ի ղեկավար Անելի Ահոնենը:
Նրա խոսքով՝ կարելի է նկատել ապատեղեկատվական հաղորդագրությունների 3 տարբեր ուղղություններ: Համաձայն առաջին ուղղության՝ «վիրուսը ստեղծվել է մարդու կողմից արեւմտյան ռազմական լաբորատորիաներում»: Մյուս ուղղությունն այն է, որ «Ռուսաստանն ու Չինաստանն են միայն արդյունավետ արձագանքել այդ վիրուսին»: Եվ վերջին ուղղությունն այն է, որ «ձեռքերը հաճախակի լվանալը չի պաշտպանում կորոնավիրուսից»: Անոհենը նաեւ հավելել է, որ «կրեմլամետ ապատեղեկատվություն է տարածվում, թե վիրուսն առաջացել է ԱՄՆ-ից»:





























