Նյու Յորքում անցորդը ոստիկանություն էր կանչել թաղման բյուրոյի մոտ կանգնած բեռնատարից եկող հոտի պատճառով, որը որոշել էր տասնյակ դիակները սառույցներով պահել վարձակալված բեռնատարների մեջ, փոխանցում է AP-ն:

Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցչի` քննիչները պարզել են, որ թաղման բյուրոն չորս բեռնատար էր վարձակալել, որոնցում մոտ 50 դիակ էր պահվում: Որեւէ քրեական մեղադրանք չի ներկայացվել: Էնդրյու Թ. Քլեքլիի թաղման բյուրոն նշվել է հոտերը վերահսկել չկարողանալու համար: Ըստ պաշտոնյայի` նույն օրը բյուրոն կարողացել է ավելի մեծ ռեֆրիժերատորային բեռնատար ձեռք բերել:

Նյու Յորքի թաղման բյուրոները դժվարությունների են բախվել, քանի որ մարտի վերջից կորոնավիրուսից առնվազն 18.000 մարդ է մահացել քաղաքում: