Լոս Անջելեսի դաշնային բանտի կալանավորների կեսից ավելիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանցից երկուսը մահացել են, հայտնում է AP-ն:
Ապրիլի 29-ի դրությամբ Տերմինալ կղզու Դաշնային բանտում գտնվող 1.055 բանտարկյալից 570-ը, ինչպես նաեւ 10 աշխատակից վարակվել են վիրուսով: Ըստ ԱՄՆ բանտերի բյուրոյի` երկու դատապարտյալ մահացել է COVID-19- ի հետ կապված բարդություններից:
Շատերի մոտ հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանքում, ասել է Լոս Անջելեսի շրջանի հանրային առողջապահության տնօրեն Բարբարա Ֆերերը: Ըստ նրա` բանտի աշխատակիցներն ապրիլի 23-ին սկսել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր անցկացնել բանտարկյալների շրջանում:
Բանտային բյուրոյի տվյալներով` Սանտա Բարբարայում 36 բանտարկյալի եւ 10 աշխատակցի մոտ թեստերը դրական են եղել Լոմպոկի դաշնային ուղղիչ հաստատությունում: Մոտակա ԱՄՆ ՔԿՀ-ում` Լոմպոկում, 83 բանտարկյալ եւ 15 աշխատակից վարակված են վիրուսով, մեկ դատապարտյալ մահացել է:
«Բանտային բյուրոն եւ արդարադատության նախարարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն` բանտարկյալների թիվը նվազեցնելու եւ կալանքի տակ գտնվող անձանց, ինչպես նաեւ ուղղիչ հաստատությունների աշխատակիցներին եւ անձնակազմին այս մահացու վիրուսից պաշտպանելու համար»,- նշվում է ԱՄՆ սենատոր Կամալա Հարիսի հայտարարության մեջ:





























