ՌԴ ժողովրդական արտիստուհի Տատյանա Վասիլեւան տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինքնազգացողությունս վատ է: Ես հիվանդանոցում եմ, սպասում եմ բժշկին»,-ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչ բողոքներով է դիմել բժշկի:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ դերասանուհին շտապօգնություն է կանչել, քանի որ բարձր ջերմություն է ունեցել եւ հազ է սկսվել:
Վասիլեւան ծնվել է 1947 թվականին: Հայտնի է «Ողջույն, ես ձեր մորաքույրն եմ», «Ամենահմայիչը», «Տեսնել Փարիզն ու նոր մեռնել» ֆիլմերում կերտած կերպարներով:



























