Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում:

Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»,- գրել է նա:

Նշենք, որ Ucom ընկերությաննոր տնօրեն է նշանակվել  Արա Սերգեյի Խաչատրյանը: