Առնվազն 16 մարդ է դարձել «Պարմա» թայֆունի հետեւանքով Ֆիլիպիններում առաջացած ջրհեղեղի զոհը։ ՓՐԱՅՄ-ՏԱՍՍ-ի տվյալներով, ջուրը հեղեղել է երկրի հյուսիսում գտնվող ավելի քան տասը գյուղեր, որտեղ բնակվում էր 3 մլն. մարդ։

«Պարմա»-ն հարվածել է Ֆիլիպիններին այն բանից ընդամենը 8 օր հետո, երբ Ֆիլիպիններով անցել էր մեկ այլ՝ «Կետսանա» փոթորիկը, որի հետեւանքով զոհվել էր գրեթե 300 մարդ, իսկ մայրաքաղաքը ենթարկվել էր վերջին 40 տարվա ընթացքում ամենահուժկու ջրհեղեղին։ Ֆիլիպիններից հետո «Կետսանա»-ն հարվածել է Վիետնամին, Կամբոջային ու Լաոսին՝ խլելով համապատասխանաբար՝ 99,14 եւ 16 մարդու կյանք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Պարմա»-ն ավատել է շաբաթը, որը Հարավ-արեւելյան Ասիայի բնակիչների հիշողության մեջ կմնա որպես տարերային աղետների շաբաթ. ավերիչ երկրաշարժ Ինդոնեզիայում, ցունամի Սամոա կղզիներում եւ «Կետսանա» թայֆունը։