Գյումրիում բանակից ազատվող զորակոչիկների մեջ հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները գերակշռում են, սակայն քիչ չեն նաեւ այնպիսիք, որ զբաղվում են «սիմուլյանտությամբ»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գյումրիի զորակոչային բաժանմունքի պետ Արամ Գրիգորյանը:

«Շեղումների մեջ քիչ չեն նաեւ նյարդային հիվանդությունները: Այսօր բոլորս գիտենք, որ երիտասարդների գերակշռող մասը նյարդային են: Մեծերի հետ խոսելուց անգամ զգացվում է, որ նրանք ներվային հիվանդ են»,-ասել է Արամ Գրիգորյանը` շարունակելով, որ առհասարակ պակասել են բանակ զորակոչվող կամ բանակային տարիքի պատանիները: «Դա պայմանավորված է ծնելիության պակասով»,-ասել է նա: