Հունգարիան եւ Սլովենիան մինչեւ հունիսի 1-ը սահմանն աստիճանաբար բացելու «ճանապարհային քարտեզ» են համաձայնեցրել, Facebook-ի իր էջում հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Շիյարտոն

«Մեր տնտեսությունների վերագործարկումն անհնար է առանց միջազգային համագործակցության վերականգնման,- գրել է Շիյարտոն,- Այդ պատճառով, վտանգի տակ չդնելով առողջության պահպանումը, որը առաջնահերթ է, անհրաժեշտ է սահմաններին մտցված սահմանափակման միջոցառումների մեղմացում»։