Իսպանիան մտադիր է հունիսի վերջին հանգստյան առանձին գոտիներ բացել Եվրոպական միության երկրներից զբոսաշրջիկների համար։ Խոսքը իսպանական այն շրջանների մասին է, որոնք ամենաքիչն են տուժել կորոնավիրուսի համաճարակից։ Առայժմ երկրի իշխանությունները, որպես հեռանկար ունեցողներ, նշում են Բալեարյան եւ Կանարյան կղզիները։ Այս մասին TVE հեռուստաալիքին հայտարարել է զբոսաշրջության նախարար Խոսե Լուիս Աբալոսը։ Մասնավորապես, ներկայում Իսպանիա բոլոր ժամանողները պետք է երկու շաբաթ անցկացնեն կարանտինում, հայտնում է DW-ն։
Զբոսաշրջությունից եկամուտները կազմում են երկրի ՀՆԱ-ի 12 տոկոսը։ Իսպանիայի զբոսաշրջային ընկերությունների միավորումը ավելի վաղ հայտնել էր, որ ոլորտի վնասներն այս տարի կկազմեն 93-124 մլրդ եվրո՝ նույնիսկ այն դեպքում, եթե երկրի սահմանները բացվեն հունիսի վերջին։





























