Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Ադրբեջանն ավելի քան 3550 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը, նշված ժամանակահատվածում Ադրբեջանը մոտ 550 անգամ կիրառել է СВД, ավելի քան 100 անգամ` խոշոր տրամաչափի, 60 անգամ` «Սեւ նետ» զինատեսակներ, նաեւ 6 անգամ ձեռքի հակատանկային РПГ-7 տիպի նռնակ:

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման արդյունքում 7 հայ զինծառայողներ զոհվել են, 5-ը վիրավորվել: