Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանով ապրանքների շարժին հետեւելու են ոչ թե մարդիկ, այլ արբանյակները: Նման որոշում է կայացվել Առեւտրի համաշխարհային ակզմակերպության Ռուսաստանի անդամության բանակցություններին: Իսկ որպեսզի վերահսկելու բան լինի, Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյին ստիպել են թույլատրել վրացական գինիների եւ բորժոմի ջրի ներկրումը, գրում է «Իզվեստիան»:
Ցյուրիխում ավարտվել են բանակցությունները, որոնք այնքան ձախողված չէին, որքան Բեռնում: Հնարավոր է` որոշվել գլխավոր խնդիրը, թե ում սահմանապահներն ու մաքսավորներն են կանգնելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանին: Ավելի շուտ, դա լինելու է ավտոմատացված համակարգ: Թբիլիսին դեմ չէ նման զարգացմանը:





























