ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը դիմել է դատարան` պահանջելով հետաձգել Վիկտոր Բուտի վրայից բոլոր մեղադրանքները հանելու միջնորդության քննարկումը, քանի որ ամերիկյան դատարանը իրավասություն չունի սույն գործով դատավճիռ կայացնել: Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այդ պահանջն է ներկայացվում մայիսի 2-ին դաշնային դատարան ներկայացված պատասպան միջնորդության մեջ:

Ռուսն իրեն մեղավոր չի ճանաչել իրենց առաջադրված ոչ մի մեղադրանքով: Մեղադրական վճռի կայացման դեպքում 44-ամյա գործարարին սպառնում է 25 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: 

Պաշտպանական կողմի միջնորդությունը եւ մեղադրանքը կլսվեն մայիսի 9-ին տեղի ունենալիք դատական նիստում` Հայաստանի ժամանակով ժամը 20-ին: Ինչպես հայտնում է  BBC-ին, գործով գլխավոր վկան մի բրիտանացի է` հայկական ծագմամբ, Էնդրյու Սմուլյանը: Նրա միջոցով է, որ Բուտի «վրա» են դուրս եկել թմրաբիզնեսի դեմ պայքարի գծով ամերիկացի գործակալները (DEA):

Գործակալների անունները կբացահայտվեն դատարանում: Առայժմ նրանց անունները աղավաղված են ներկայացվում պաշտպանական կողմին ներկայացված փաստաթղթերում, եւ այդ մարդիկ ներկայացվում են 1,2 եւ  3 թվերի ներքո: Նշվում է միայն, որ թիվ 3-ին, ով ներկայացել է որպես կոլումբիական ահաբեկչական բանակի անդամ, կոչել են Էլ Կոմանդանտե: