Եթե իսկապես Հայաստանում ներքաղաքական դաշտում  Հայ ազգային կոնգրես-իշխանություն հնարավոր երկխոսությունն ընթանում է ԱՄՆ-ի հովանու ներքո, ինչպես պնդում են ռուսաստանյան եւ նաեւ հայաստանյան որոշ աղբյուրներ, ապա հնարավո՞ր է, որ այդ պրոցեսում ներգրավված կողմերի եռամյա դիմակայության հանգուցալուծումից հետո  ԱՄՆ-ն նաեւ լրացուցիչ լծակներ ստանա Հայաստանի նկատմամբ: «Երբ խոսում ենք այլ պրոցեսների մասին, նախ մենք պետք է խոսենք ընդամենը նախագահների մասին: Այդ իմաստով ոչ մի կոնկրետություն, ոչ մի պրոցես չկա: Կան ընդամենը ցանկություններ, առաջարկներ, բայց թե ինչ է կատարվում իրականում, ոչինչ հայտնի չէ»,- երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան` ասել է «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը: