Փորձագետների գնահատականներով`նախկին ԽՍՀՄ պետություններում ամենաթանկ բենզինը Վրաստանում է` 1.5 դոլար 1 լիտրի համար:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում բենզինն արժե 1.2-1.3 դոլար: Ըստ ռուսաստանյան ПортаL հանդեսի`ԱՊՀ տարածքում ամենաթանկ բենզինը Մոլդովայում է, որին հաջորդում են Ուկրաինան, Ուզբեկստանը, եւ միայն նրանցից հետո` Հայաստանը; Սակայն գներին տարբերություններն այդ երկրների միջեւ մեծ չեն:

Ի դեպ` Թուրքմենստանում է աշխարհի ամենաէժան բենզինը`1 լիտրն արժե ընդամենը 2 ցենտ: Ադրբեջանում բենզինի 1 լիտրն արժե մոտ կես դոլար` շնորհիվ դոտացիաների:

Ինչ վերաբերում է վրացական բենզինի թանկությանը, ապա վրաց փորձագետները դա պատճառաբանում են Ադրբեջանի քաղաքականությամբ:

Ադրբեջանական ընկերությունները գերիշխող դիրք ունեն Վրաստանի վառելիքի ներքին շուկայում, եւ կարողանում են չարաշահել այդ դիրքը: