Վրաստանի եւ Իսրայելի հարաբերությունների վատթարացումն ամենեւին էլ կապված չէ հրեա գործարարների ձերբակալման հետ: Նման տեսակետ է հայտնել կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն,  գրում է վրացական Journalist.ge գործակալությունը:

«2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Իսրայելը Հարավային Կովկասում փոխեց իր գործողության վեկտորը եւ ավելի շատ մտերմացավ Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանը նրա համար ավելի շահավետ է, որպես էներգիայի մատակարար երկիր»,- ասել է նա:

Փորձագետի խոսքով, օգոստոսյան պատերազմից հետո, Իսրայելը դադարեցրեց ռազմական օգնություն ցույց տալ Վրաստանին:

«Այնպես որ, վրաց-իսրայելական հարաբերությունների լարվածության հիմքը քաղաքական խնդիրներն են, այլ ոչ հրեա գործարարների ձերբակալությունը Թբիլիսիում»,- ընդգծել է Արեշիձեն ու շարունակել. «Եթե սեպտեմբերին ՄԱԿ-ը հայտարարի Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին, Իսրայելը անպայման կճանաչի Աբխազիայի անկախությունը»: