2010 թ. ընթացքում վճարային քարտերով իրականացված միջին օրական գործառնությունների ծավալը կազմում է 1.5 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 30 տոկոսով: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ:  Մեկ վճարային քարտով ամսական կանխիկացվում է միջինը 64 հազ. դրամ:

Բանկերը տարվա ընթացքում գործարկել են 117 նոր բակոմատներ` դրանց թիվը հասցնելով 819-ի:

Առեւտրային բանկերի կողմից տրամադրված (շրջանառության մեջ գտնվող) քարտերում Arca, Visa, Master Card քարտերի տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 42 տոկոս, 37 տոկոս եւ 16 տոկոս: Մնացած 5 տոկոսը կազմել են միջազգային այլ քարտային համակարգերը, որոնցում ընդգրկված են նաեւ HSBC debit եւ AmEx քարտերը: