ԱՄՆ-ի ղեկավարության որոշմամբ, Վրաստանի քաղաքացիների համար երկարացվում է ԱՄՆ վիզայի վավերականության ժամկետը: Այդ մասին հայտարարել են Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եւ  ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» լրատվական գործակալությունը:

Ջոն Բասի խոսքով, քանի որ Վրաստանում ԱՄՆ քաղաքացիների համար չի գործում վիզային ռեժիմը, ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում է կայացրել երկարացնել ամերիկյան վիզայի առավելագույն ժամկետը վրացիների համար: Օրինակ,  բազմաթիվ օգտագործման «AFJHJLMOPQR»   կատեգորիաների այցելությունների դեպքում վավերականության ժամկետը կերկարացվի 1-5 տարով:

ABCD կատեգորիայի օգտագործման վիզաների վավերականության ժամկետը կերկարացվի 12 -120 ամսով:

Վրաստանի արտգործնախարարն ԱՄՆ-ի այդ որոշումը որակել է որպես Վրաստանի քաղաքացիների նկատմամբ կատարած կարեւոր քայլ: