Քիչ առաջ Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը կադրային փոփոխություններ է իրականացրել համակարգում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Ահարոնյանը նշանակվել է ոստիկանության հասսրակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ: Մինչ այդ նա այդ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքը վերակազմավորվել եւ դարձել է ՃՈ հետաքննչական բաժին: Նշված բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Հարություն Մարգարյանը, ազատվելով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























