Եվրոպական միությունը որոշում է կայացրել մասամբ վերականգնել վերահսկողությունը Շենգենի գոտում: Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի անդամ Սեսիլիա Մալմստրյոմը, սահմանապահ վերահսկողությունն անհրաժեշտ է վերականգնել Շենգենյան գոտու կայունության ապահովման համար` «բացառիկ հանգամանքների կապակցությամբ»:
Խոսքը երկու հիմնական ասպեկտների մասին է: Հունաստանն ի վիճակի չէ ամբողջությամբ պահպանել իր սահմանը Թուրքիայի հետ, եւ այնտեղից բազմաթիվ ապօրինի ներգաղթյալներ են ժամանում:
Երկրորդը վերջին միջադեպն է 25 հազար թունիսցի ներգաղթյալների հետ, որոնց Իտալիան ժամանակավոր կացության թույլտվություն է տվել: Այդ թույլտվությամբ նրանք փորձել են անցնել Ֆրանսիայի տարածք, սակայն Ֆրանսիան կանխել էր գաղթականների անցումը:





























