Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ում («Զվարթնոց» թաղամաս) մայիսի 4-ի երեկոյան «շտապօգնության» ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել`21.09-ին:

Ամբողջությամբ այրվել է Մեծամոր քաղաքի «1-03» ծառայությանը պատկանող «ՌԱՖ» մակնիշի 963 ՏԼ 28 համարանիշի ավտոմեքենան: