Երեկ մայիսի 4-ի երեկոյան՝ ժամը 17։50-ի սահմաններում Հայաստան են ներխուժել կարկտաբեր հզոր ցիկլոններ։ Այդ մասին այսօր՝ մայիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Արագածոտնի մարզում տեղի է ունեցել կարկտահարություն, տուժել են թվով 22 համայնքեր։ Դրանից անմիջապես հետո գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարները եղել են այդ համայնքներում։ Ներկայում ընթանում են հետեւանքները վերացնելու եւ վնասի չափերը հաշվարկելու աշխատանքներ։