Հայրենական Մեծ պատերազմի տարեդարձը մեծ տոն է, եւ վետերաններն այդ տոնի գլխավոր դերակատարներն են։ Այս մասին մայիսի 5-ին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` դեսպանությունում վետերանների հետ Հաղթանակի 66-ամյակի կապակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։

Միջոցառման ժամանակ պատերազմի 15 վետերանի եւ Լենինգրադի շրջափակումը վերապրած 2 հոգու շնորհավորանքներ են փոխանցվել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից, բաժանվել են հոբելյանական տարբերանշաններ, նվերներ։

Բացի այդ, Հաղթանակի 66-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար 4 վետերանի դեպի Սանկտ-Պետերբուրգ ավիատոմսեր են հանձնվել։