Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` մայիսի 5-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շուրջ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում է ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այդ հանդիպումից հետո Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել իր գլխավորած շարժման Արթիկի ակտիվի հետ:
Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հիվանդանոց եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդը վստահություն էր հայտնել, որ մինչեւ հաջորդ` մայիսի 31-ի հանրահավաքը ազատ արձակված կլինեն Սասուն Միքայելյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ովքեր Ազատության հրապարակում կողջունեն ժողովրդին:





























