Ոչ Սերբիայից, ոչ այլ երկրից հայտ չի ստացվել Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցելու ցանկությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը` մեկնաբանելով տեղեկությունը, թե Բելգրադը որոշել է միանալ ռազմաքաղաքական այդ միավորմանը:
«Այդ թեմայով խոսակցություններն անհիմն են, թեեւ երբեմն-երբեմն լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, օրինակ, Ուկրաինայի կամ Սերբիայի մասին: Այսօրվա դրությամբ, կան միայն խորհրդարանական շփումներ»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:





























