Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը NEWS.am-ի խնդրանքով այսօր՝ մայիսի 5-ին անդրադարձել է գյուղատնտեսության նախարարությունից ազատված աշխատակիցների բողոքին։
«Այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։ Թույլ տվեք օրենքի շրջանակներում այդ խնդիրը կարգավորվի»,- ասաց Ս. Գալստյանը, նշելով, որ խոսքը բավական թվով մարդկանց մասին է (ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ մոտ 70 մարդ ազատվել է աշխատանքից)։ Փոխնախարարը խոստացավ առաջիկայում հանդես գալ պարզաբանումներով եւ բացատրություններով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը` գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական ու բուսասանիտարիայի պետական տեսչությունների ապրիլի 30-ին ազատված աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին, գյուղատնտեսության նախարարին, որում բողոքում են աշխատանքից ապօրինի ազատման դեմ։




























