Հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում մայիսի 4-ին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 25-ամյա Էդուարդ Ա.-ն, 23-ամյա Վազգեն Գ.-ն եւ 33-ամյա Ղազար Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք վնասվածքներն ստացել են նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրամասերից մեկում՝ թթվածնի բալոնի պայթելու հետեւանքով:
Կատարվում է հետաքննություն:




























