Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր:
Պետության ղեկավարը ծաղիկներ է դրել Հուշահամալիրին: Գրիբաուսկայտեն այցելել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ գրառում կատարել հուշագրքում:
Դալյա Գրիբաուսկայտեն Հայաստան է այցելել Հարավային Կովկասի տարածաշրջան այցի շրջանակներում: Նա արդեն եղել է Վրաստանում եւ Ադրբեջանում: Ներկայումս Լիտվան նախագահում է ԵԱՀԿ-ում:



























