Ֆրանսիական կառավարությունը հայտարարել է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի գործողությունների մասին:
Համապատասխան շրջբերականն ուղարկվել է բոլոր դատախազներին` «կազմակերպելու հայ համայնքի անդամների դեմ ուղղված հանցագործությունների մեղավորների պատժումը», հայտարարել է արդարադատության նախարար Միշել Մերսյեն: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Monde»-ը:
Նշենք, որ մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատը 196 ձայնով ընդդեմ 74-ի, մերժել է ստորին պալատի ընդունած օրինագիծը, որով քրեական պատասխանատվության էր ենթարկվում Հայոց ցեղասպանությունը ժխտող ցանկացած ոք: Օրինագիծը մերժվել էր բուռն քննարկումներից հետո:
«Մենք կհաղորդենք բոլոր քրեական միջոցների մասին, որոնք կձեռնարկվեն»,- ասել է Մերսյեն` ընդգծելով, որ ֆրանսիական օրենքը պատիժ է նախատեսում խտրականության, ատելության կամ ռասայական հողի վրա բռնությունների համար



























