Լրատվամիջոցներում տարածված այն կարծիքը, ըստ որի վրացի պաշտոնյաների հաճախակի այցերը Հայաստան պայմանավորված են Կրեմլի հետ կապերի վերականգնման հարցում հայերի օգնությունն ակնկալելով, չափազանցված են:
Այս մասին վրացական «Մեդիանյուզ» լրատվական գործակալության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է վրացի փորձագետ Սոսո Ցինցաձեն:
Փորձագետի խոսքով, Հայաստանի նկատմամբ վրացական դիվանագիտությունն, իրոք, ակտիվացել է:
«Թբիլիսին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Հայաստանից օգնություն չի խնդրում, այլ ձգտում է Հայաստանին բացատրել Ռուսաստանի հետ ռազմական բեռների տարանցման վերաբերյալ պայմանագրի վտանգները»,-ընդգծել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Վրաստանը որոշել է դադարեցնել ռուսական ռազմական բեռներն իր տարածքով տարանցելու վերաբերյալ Մոսկվայի հետ ունեցած պայմանագիրը: Հենց այդ պայմանագրի հիման վրա էին ռուսական ռազմական բեռները հասնում Հայաստան:





























