Լիբիայի հարցով շփման խումբը ճանաչել է այդ երկրի Անցումային ազգային խորհրդի` լիբիական սառեցված ակտիվները հումանիտար նպատակներով ծախսելու իրավունքը: Այս մասին ասված է Լիբիայում ռազմական գործողությունների մասնակցող երկրների ԱԳ նախարարների նիստի ամփոփիչ փաստաթղթում: Այն կայացել է այսօր` Հռոմում:

«Շփման խմբի մասնակիցները ճանաչում են Անցումային ազգային խորհրդի լեգիտիմությունը եւ դա ենթադրում է հումանիտար նպատակներով լիբիական ակտիվների օգնագործում, որոնք ներկայումս սառեցված են տարբեր երկրներում: Անցումային ազգային Խորհուրդը մոտ ժամանակներս ֆինանսավորման անհրաժեշտություն կունենա, որի համար պետք է ստեղծել «ամանակավոր ֆինանսական մեխանիզմ»: Դա թույլ կտա ֆինանսական օգնություն հատկացնել` պահպանելով թափանցիկությունը»,- ասված է փաստաթղթում: