Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում, ուրբաթ օրվա աղոթքի նախաշեմին խստացրել են անվտանգության միջոցները, այս մասին հաղորդել է «ՌԻԱ նովոստին»:

Շրջաններ տանող բոլոր ճանապարհներին (Դերաա, Մաադամիա, Կասբա) արգելքներ են դրվել եւ ստուգում են բոլոր ուղեւորների փաստաթղթերը: Շարունակվում է նաեւ այն անձանց որոնումները, ովքեր կասկածվում են այդ շրջաններում հուզումներ հրահրելու մեջ:

Ավելի վաղ` մայիսի 5-ին, Սիրիայի բանակը հայտարարել էր, որ սկսել են իրենց զորքերը դուրս բերել երկրում հակակառավարական ցույցերի ոջախ համարվող Դերաա քաղաքից, որը գտնվում է Դամասկոսից 120 կմ դեպի հարավ: