Լատվիայի արտգործնախարար Գիրտս Վալդիս Կրիստովսկիսը մայիսի 6-ին երկօրյա այցով ժամանել է Վրաստան:

Այցի շրջանակներում Կրիստովսկիսին կընդունի Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Նաեւ ակնկալվում է հանդիպում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն: