Նախորդ տարվա մթերումների արդյունքներով գյուղացիներին պարտք են մնացել միայն կոնյակ արտադրող «Գրեյթ Վելին» եւ «Այգեզարդի գինու գործարանը»։ Այդ մասին այսօր՝ մայիսի 6-ին լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։
Հիշեցնենք, որ «Գրեյթ Վելին» պատկանում է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին։
Գյուղատնտեսության փոխնախարարի տեղեկացմամբ՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում հանձնարարարական է տրվել 10-օրյա ժամկետում ամբողջովին մարել գյուղացիների պարտքը։ Այն հարցին, թե ինչու պարտքը պետք է մարվի միայն նախագահի հանձնարարարկանից հետո, փոխնախարարն ասաց, թե գյուղացիների մեծ մասը մթերողների հետ պայմանագիր չի կնքում։





























