Հայաստանը ներգրավված լինելով ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարում, կիսում է ամերիկացիների եւ ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները Բեն Լադենի ոչնչացման առնչությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ուսամա Բեն Լադենի ոչնչացման փաստը:

«Մեզ հատկապես մոտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունեցող անձինք ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում»,- ասել է նա: