Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Ջաբբար Սալավանի դեմ  կայացված դատավճիռը:

Իրավապաշտպանների հայտարարության մեջ նշված է, թե թմրանյութերի պահման մեջ մեղադրվող Սալավանի գործը սարքված է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Amnesty International-ը նշում է, որ Սալավանը Facebook ցանցով համակարգում էր բողոքի գործողությունները, եւ իշխանությունները վրեժ են լուծում նրանից:

Նշենք, որ «Ազգային ճակատի» 20-ամյա ակտիվիստին դատապարտել են 2,5 տարվա ազատազրկման: