«Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին եւ Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Վորոբեյը երգել են էքսպրոմտով եւ իսկական ֆուրոր արել ունկնդիրների մոտ:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2011» մրցույթը կայանալու է մայիսի 10-14-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում: Էմմին հանդես կգա մայիսի 10-ի կիսաեզրափակչում, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին: