«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում աշխատանքային շաբաթվա վերջին օրը դոլարը արժեզրկվել է։ Գործարքներում դոլարի միջին գինը կազմել է 372,48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժեզրկումը կազմել է 0,27 տոկոս կամ 1,01 դրամ։

Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 2,77 մլն դոլար։

Կանխիկ դոլարի շուկայում դոլար բնակչությունը փոխանակման կետերին դոլար կարող է  հանձնել առավելագույնը 372 դրամով, գնել՝ նվազագույնը 374-ով։

Միջազգային շուկայում այսօր 1 եվրոն վաճառվում էր 1.4546 դոլարով։