Նավթի գները հավանաբար կնվազեն առաջիկա շաբաթների ընթացքում՝ ապագա պահանջարկի հետ կապված անորոշության եւ պաշարների «վախեցնող» ծավալների կապակցությամբ, կարծում են Goldman Sachs-ի վերլուծաբանները:

«Մարժայի՝ մինչեւ աննախադեպ ցածր մակարդակի անկումն (վերամշակման մեջ) արտացոլում է ինչպես հում նավթի բարձրացված գները, այնպես էլ պահանջարկի ավելի չափավոր վերականգնումը. սրանք մեր կարճաժամկետ արջի հայացքի երկու հիմնասյուներն են»,- նշվում է բանկի վերլուծական գրառման մեջ:

Goldman-ն ակնկալում է, որ կարճաժամկետ հեռանկարում Brent-ի գները մեկ բարելի դիմաց 35 դոլարի կհասնեն: Երկուշաբթի օրը գինը հասնում էր 43 դոլարի, հայտնում է Reuters-ը:

Երկուշաբթի՝ այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվեցին մեկ ամսով երկարացնել արդյունահանման օրական 9.7 բարել ռեկորդային անկումը, նավթի գները հասան երեք ամսվա առավելագույն մակարադակին:

Երեքշաբթի Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը բարելի դիմաց 41 դոլար էր: Ապրիլից ինդիկատիվ տեսակի գինն աճել էր ավելի քան 150 տոկոսով, երբ գինն ընկնում էր մինչեւ 15.98 դոլար՝ ամենացածր մակարդակը 1999 թվականի հունիսից ի վեր:

Ներկայումս ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի գինը մոտ 38.4 դոլար է կազմում բարելի դիմաց:

Goldman-ը 2020 թվականին բարձրացրել է Brent-ի գների կանխատեսումը մինչեւ 40.40 դոլար մեկ բարելի դիմաց՝ նախորդ 35.60 դոլար գնահատականի համեմատ՝ նշելով դրական սպասումները տնտեսությունների բացման հետ կապված, քանի որ կորոնավիրուսային սահմանափակումները մեղմացվում են: WTI- ի համար կանխատեսումը 33.10 դոլարից բարելավվել է մինչեւ 36 դոլար մեկ բարելի դիմաց:

Գների վերականգնմանը նպաստել են Չինաստանի կողմից ռիսկերի պահանջարկը եւ նավթի ռեկորդային ներմուծումը, սակայն հիմնարար ցուցանիշները թույլ են, կարծում է Goldman-ը:

Պահանջարկից սպասվող ակնկալիքներից առաջ է անցնում ավելի աստիճանական եւ դեռեւս անորոշ տնտեսական վերականգնումը, եւ նավթային շուկան պետք է լուրջ խնդիր լուծի՝ կապված միլիարդավոր բարել ավելցուկային պաշարների հետ:

Goldman-ն ակնկալում է, որ հումքի առաջարկը կավելանա ԱՄՆ-ում թերթաքարային արդյունաբերության վերակենդանացմանը եւ լիբիական նավթի՝ շուկա վերադառնալուն զուգահեռ: Արդյունքում, հունիսին դեֆիցիտը կարող է օրական 1.2 միլիոն բարելի հասնել՝ ավելի վաղ օրական 2 միլիոն բարել կանխատեսման փոխարեն: