Թուրք-ֆրանսիական հարաբերություններում պոտենցիալ լրացուցիչ խոչընդոտը վերացվեց, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վճռականորեն պաշտպանեց Հայոց ցեղասպանության հերքում քրեականացնող օրինագծի մերժումը: Այս մասին ըստ Hurriyet Daily News and Economic Review-ի, հայկատարել է թուրք պաշտոնյան:

«Թուրքիայի առաջնորդները եւ Ֆրանսիայի նախագահը պայմանավորվել են ամրացնել ընդհանուր շահերը, այլ ոչ թե տարաձայնություններ ստեղծել երկկող հարաբերություններում: Այսպիսով, Սարկոզին հրահանգել է իր կուսակիցներին խոչընդոտել այնպիսի որինագծերին, որոնցից էր հայկական նախաձեռնությունը»,- հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Յաշար Յաքըշը, ով նախքան այդ օրինագծի քվեարկությունը մեկնել էր Ֆրանսիա: