Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է հեռավար ուսուցման մեխանիզմ` հարկային եւ մաքսային ծառայողների, ինչպես նաեւ հարկ վճարողների համար: 

ՊԵԿ ուսումնական կենտրոնը հեռավար դասընթացների կազմակերպման համար օգտագործում է skype for business արտոնագրված ծրագրային ապահովումը: Համավարակի տարածման պայմաններում հեռավար ռեժիմը լավագույն լուծումն է՝ ապահովելու ուսումնական պրոցեսի բնականոն ընթացքը: Ուսումնական կենտրոնում կազմակերպված հեռավար դասընթացներին  արդեն մասնակցել է ավելի քան 70 ունկնդիր:

ՊԵԿ ուսումնական կենտրոնը նախատեսում է համավարակի ավարտից հետո շարունակել դասընթացների հեռավար անցկացումը՝ մասնակցության հնարավորությունն ապահովելով հենց աշխատասենյակներից կամ լսարաններից: Մարզերում գործող տնտեսվարողների համար եւս նախատեսվում է շարունակել հեռավար դասընթացները: