Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումից հետո Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել` կոչ անելով տեղի հայերին համապատասխան եզրահանգումներ անել:
«Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտում է Սենատի կողմից օրինագծի մերժումը, որը Ֆրանսիայի հայ համայնքին զրկում է Թուրքիայի ժխտողականության պետական քաղաքականության դեմ իրավական պաշտպանությունից: Այսօր թուրքական կայքերում թափ առնող մերժողականության հեռետորաբանության դեմ ոչ մի հնարավոր միջոց չկա: Մենք նաեւ մարտահրավեր ենք նետում զեկույցի հեղինակին` Ժան Ժակ Իեսթին, պահանջելով պարզաբանել, թե ինչ իրավական հիմքով կարող ենք պայքարել պատմությունը խեղաթյուրողների դեմ, ինչի մասին նա հայտարարում էր:
Իրականում այդ երեսպաշտ քվեարկությունը, որն անցկացվեց մեծամասնության շնորոհիվ, վկայում է կառավարության նահանջի մասին, որը զիջեց թուրքական ճնշմանը: Փորձելով հայազգի ֆրանսիացիների իրավունքների հաշվին պահպանել Անկարային հետ շահերը, կառավարությունն ու պետության ղեկավարը դրանով լուրջ պատասխանատվություն վերցրեցին` դաշտն ազատ թողնելով մերժողական քաղաքականության համար` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Խորհուրդը ծագումով հայ Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին, ովքեր հիմնականում ցեղասպանության զոհերի ժառանգներն են, կոչ է անում քաղաքական եզրահանգումներ անել նման ուխտադրժությունից»:





























