Թբիլիսիի քաղաքային դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել Ծածա Բ.-ի, ով մեղադրվում էր անչափահասների պարբերաբար ծեծելու մեջ:

Գործի նյութերով, 2011-ի հունվարին Գիորգի Դ.-ն եւ նրա կինը իրենց մանկահասակ երեխայի համար դայակ են վարձել Ծածային, ով իր պարտականությունների կատարման ընթացքում պարբերաբար եւ առանց պատճառի ծեծել է երեխային եւ հաց չի տվել:

Դատաքննության ժամանակ, մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է մեղքը եւ զղջացել կատարվածի համար: Կողմերի միջեւ ձեւակերպված հաշտության հիման վրա Թբիլիսիի դատարանը Ծածային դատապարտել է 2 տարվա ազատազրկման: