2019 թվականին Հայաստանի Քննչական կոմիտեի աշխատանքի ընթացքում քննվել է 32.960 քրեական գործ՝ 2018-ին 25.675 գործի եւ 2017-ին 20.057 գործի համեմատ: Այս մասին հունիսի 9-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին Հայաստանում քննիչների միջին ծանրաբեռնվածությունն առանց նյութերի 45 գործ եւ նյութերով 58 գործ է կազմել: «2019 թվականին քննիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է համապատասխանաբար 69 եւ 75 գործ»,- ասաց Գրիգորյանը:





























