Երեւանի Ավագանին միաձայն հավանություն է տվել «Եվրոսիթիս» ասոցացիային  Երեւանի անդամակցությանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հարցն Ավագանու նիստում ներկայացրել է քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը, նշելով, որ այն միավորում է եվրոպական  ավելի քան 140 խոշոր քաղաքներ եւ համայնքներ:

Նա նաեւ հավելել է, որ այս ասոցացիային անդամակցությունը հնարավորություն կտա խթանել համագործակցությունը անդամ քաղաքների միջեւ, իրականացնել փորձի փոխանակման համատեղ ծրագրեր` տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում: 

Ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի հունիսի 24-ին: